Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ժողովրդի համար անունը կարևոր չէ

Ժողովրդի համար անունը կարևոր չէ
23.09.2016 | 09:20

Գալիք երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, Ազգային ժողովում կքննարկվի կառավարության նոր կառուցվածքը: Այս գործընթացը նորություն չէ՝ ՀՀ 13 կառավարություններից յուրաքանչյուրն իր ժամանակին ընդունել և հաստատել է նոր հայեցակարգեր, ինչի արդյունքում մի քանի անգամ փակվել և բացվել են նախարարություններ, մի քանի անգամ նաև վերանվանվել, իսկ ժողովուրդը ցանկանում է այնպիսի փոփոխություններ, որ գործնականում շոշափելի կլինեն իր համար:

Ինչևէ, կառավարության երեկվա նիստում որոշվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, էկոնոմիկայինը՝ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության, տրանսպորտի և կապի նախարարությունը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների: Իսկ քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես, ըստ նոր հայեցակարգի, վերանում է:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ